Սնունդը և առողջությունը
Շոգին դիմանալու եւ ջրազրկումից խուսափելու 5 եղանակ
Մարդու օրգանիզմի երկու երրորդ մասը ջրից է բաղկացած: Սա հարկավոր է հատկապես շոգ եղանակին հիշել, երբ ջրազրկվելու վտանգի առաջ եք կանգնած: Դրա համար հարկավոր է օրական 8-9 բաժակ ջուր ընդունել: Առաջին հայացքից միգուցե շատ թվա, բայց այդ պակասը կարող եք թեթեւ, համեղ եւ սնուցիչ միջոցներով լրացնել, տեղեկացնում է FoxNews-ը.
Կոկոսի օշարակ
Սովորական ջրի փոխարեն կոկոսի օշարակ փորձեք: Այն ցածր կալորիականություն ունի, ճարպեր եւ խոլեսթերին չի պարունակում, վիտամիններով ու միներալիներով, հատկապես` կալիումով է հարուստ եւ քրտնքի միջոցով կորսված էլեկտրոլիտների համալրման հրաշալի միջոց է համարվում: Քաղցր եւ հրապուրիչ համով օշարակը կարելի է սառույցով` մրգահյութի հետ խառնած մատուցել:
Սելտերյան շոս
Երբ տապից խեղդվում եք, տարբեր համեր եւ զրոյական կալորիականություն ունեցող սելտերյան շոսի զովությանը ոչինչ չի կարող փոխարինել: Այն կարելի է նաեւ որեւէ 100 տոկոսանոց մրգահյութի կամ անանուխի հետ մատուցել: Սելտերյան շոսը քաշին խիստ հետեւողների համար եւս ջրազրկումից խուսափելու հրաշալի միջոց է` նույնիսկ կոկտեյլներին կարող եք ավելացնել: Պարզապես պիտակին տեղակայված տեղեկություններն ուշադիր ընթերցեք, քանի որ որոշ դեպքերում արտադրողները շաքարի փոխարինիչներ են ավելացնում:
Թարմ միրգ
Ամռանը մատուցվող մրգերի մեծ մասը 90 տոկոսի չափով ջրի բաղադրություն ունեն եւ մեծ քանակությամբ վիտամիններ ու միներալներ են պարունակում: Օրինակ. ձմերուկը, որը 92 տոկոսով ջրից է բաղկացած, միաժամանակ նաեւ մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում եւ կալիում է պարունակում: Ազնվամորին, հապալասը եւ սեւ հաղարջը, 85 տոկոս ջրից բացի, առողջարար բջջանյութի մեծ պաշար է ապահովում, իսկ գրեյփֆրութը (ջրի ծավալը` 90 տոկոս) C եւ A վիտամիններով, ինչպես նաեւ քաղցկեղի դեմ օգտակար հատկություններ ունեցող հակաօքսիդանդով` լիկոպենով է հարուստ:
Բանջարեղեն
Ամռանը մատուցվող բանջարեղենը նույնպես ծարավը հագեցնելու հրաշալի միջոց կարող է համարվել: Այդ առումով առաջին տեղում վարունգն է` ջրի 97 տոկոս բաղադրությամբ: Երկրորդ հորիզոնականում լոլիկն է` 95 տոկոս, անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի մասին է խոսքը: Իսկ ահա քաղցր տաքդեղի դեպքում ո՛չ միայն մեծ քանակությամբ ջուր, այլ նաեւ C վիտամինի անհրաժեշտ պաշար կարող եք ընդունել:
Ցածր յուղայնությամբ կաթ եւ յոգուրտ
Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը եւ յոգուրտը համապատասխանաբար 90 եւ 85 տոկոս ջուր են պարունակում: Դրանց օգնությամբ ո՛չ միայն ջրազրկումից կխուսափեք, այլ նաեւ` սպիտակուցների, ֆոսֆորի, կալիումի եւ A, D վիտամինների անհրաժեշտ պաշար կընդունեք: Օրական երեք բաժակ կաթը նույնիսկ խորհուրդ է տրվում:
04.07.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ